ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Դեկտեմբերի 5-ը լռության օր է

Դեկտեմբերի 5-ը լռության օր է
05.12.2015 | 12:38

Հայաստանում դեկտեմբերի 5-ին լռության օր է: ՈՒղիղ կեսգիշերին ավարտվել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը: Դեկտեմբերի 5-ին քարոզչության բոլոր ձևերն արգելված են, այդ թվում` լրատվամիջոցներով:
Հայաստանի նորանկախ պատմության մեջ սահմանադրության երրորդ հանրաքվեն տեղի կունենա դեկտեմբերի 6-ին, ժամը 08:00-ից մինչև 20:00-ն:
Հանրապետության տարածքում կբացվի 1988 ընտրատեղամաս: Ընտրացուցակներում ընտրողների թիվը 2 554 332 մարդ է: Համաձայն օրենսդրության` ընտրությունների օրը ոչ աշխատանքային է:
Հայաստանի անկախությունից հետո առաջին Սահմանադրությունն ընդունվել է 1995-ի հուլիսի 5-ին, որը ամեն տարի նշվում է որպես Սահմանադրության օր: Սահմանադրությունը փոփոխվել է 2005-ին, երբ նախագահական կառավարման համակարգը փոխարինվեց կիսանախագահականով: Այժմ հանրաքվեի է դրված մի նախագիծ, որով երկիրն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի:

Դիտվել է՝ 1055

Մեկնաբանություններ